Բելառուսն ու Հայաստանը ի զորու կլինեն լիարժեքորեն օգտագործել երկկողմ գործակցության ներուժը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

լուկա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին հայտնում է «Բելտա» լրատվական գործակալությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում Բելառուսի նախագահն ընդգծել է, որ Մինսկի և Երևանի միջև երկարատև արդյունավետ համագործակցությանը միշտ բնորոշ է եղել հարգանքն ու ձգտումը։

«Համոզված եմ, որ բարեկամության պատմական հարաբերությունները, վստահության վրա հիմնված սերտ ներանձնային շփումներն ու արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն տարբեր ձևաչափերում, շարունակելու են ամուր հիմք լինել կառուցողական քաղաքական երկխոսության, խոստումնալից տնտեսական և հումանիտար նախագծերի իրականացման համար՝ ի շահ երկու երկրների»,- ասվում է նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում:

Ուղերձում Լուկաշենկոն նաև համոզմուն ք է հայտնում, որ ակտիվ աջակցությամբ Բելառուսն ու Հայաստանը ի զորու կլինեն լիարժեքորեն օգտագործել երկկողմ համագործակցության ողջ ներուժը՝ հարստացնելով այն հաջող փոխգործակցության նոր օրինակներով, որոնք կծառայեն երկու ժողովուրդների շահերին։

--00—ԼՄ

Տեսանյութեր