Ակնայում ադրբեջանական էքսկավատոր է պայթել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Տարածաշրջան

Արցախի Հանրապետության՝ թշնամու կողմից օկուպացված Ակնայի շրջանում  ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելիս՝ հակատանկային ականի վրա էքսկավատոր է պայթել։

Տրակտորիստը, որ 1972 թվականին ծնված տղամարդ է եղել, ստացել է ծանր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

--00--ԿԿ