Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ ա, որ Վազգեն Սարգսյանին քննադատի․ Սասուն Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարց հնչեց՝ ինչ կասեք բոլոր նրանց, ովքեր Վազգեն Սարգսյանին են սկսել քննադատել։

Սասուն Միքայելյանը ճշտեց՝ ո՞ւմ նկատի ունեք, լրագրողը պատասխանեց՝ Խաչատուր Սուքիասյանին։  

«Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ ա, որ Վազգեն Սարգսյանին քննադատի կամ չգիտեմ։ Մարդ պիտի իր անցած ուղուն, ճանապարհին՝ Արցախյան 1-ին ազատամարտից մինչև էսօր, մի հատ հետահայցք գցի, մեր պետությանը, անկախ պետականությանը, նոր Վազգեն Սարգսյան… (խմբ․՝ ասի)։

Վազգեն Սարգսյանն այն մարդն էր, որ կարողացավ ազատագրել 8000 քմ տարածք, ոչ թե մենակ ինքը, այլ՝ ազգովի, ինքը կարողացավ համախմբել», -ասաց Սասուն Միքայելյանը։

--00—ԼՄ

Տեսանյութեր