Սերժ Սարգսյանն այցելել է մարտական ընկերոջ՝ Մանվել Գրիգորյանի շիրիմին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Հարգանքի տուրք՝ Հայրենիքի անկախության համար նահատակվածների հիշատակին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան, Անկախության 30-ամյակի առթիվ, ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել:

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է իր մարտական ընկերոջ՝ «Արցախի հերոս», Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շիրմին, ծաղիկներ խոնարհել և հարգել մարտական փառահեղ ուղի անցած հերոսի հիշատակը:

--00—ԼՄ