Կյանքից հեռացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Ազատ Մ

Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՅԴ անդամ, Երկիր մեդիա հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայրը՝ Ազատ Մանուկյանը:

Ազատ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին ժամը 18:00-ից Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցում:

Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին, Քանաքեռի գերեզմանատուն:

--00--ԱԹ

Տեսանյութեր