Հայկ Խանումյա՞նն է թերացել. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Խանումյան

«Հրապարակ»-ը գրում է.

«Երեկ Արցախի դատախազությունը հաղորդեց, թե տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար։ Տեղեկացանք, որ խոսքն Արցախի «Սոֆիա» հյուրանոցի մասին է, որի սեփականատերը Դուբայի Սեյրանն է։ Սակայն խնդիրն այստեղ ո՛չ հյուրանոցն է, ո՛չ էլ սեփականատերը, քանի որ պետությունն ինքն է տեղահանվածներին բաշխում հյուրանոցներում, եւ ԱՀ տարածքային կառավարման նախարարությունն ամենամսյա հսկողություն, ստուգայցեր է իրականացնում։

Հիշեցնենք, որ սույն նախարարության ղեկավարը երբեմնի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանն է»::

ժժ00ժժԱԹ