ԿԲ նախագահը կարևորել է ԵՏՀ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Տնտեսական

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության Կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաևի հետ: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Մարտին Գալստյանը և Ռուսլան Բեկետաևը քննարկել են եվրասիական ինտեգրման հարցերը, կարևորել հետագա համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:  

Մարտին Գալստյանը ներկայացրել է ՀՀ ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը, ֆինանսական շուկայի զարգացման միտումները:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

--00--ԿԿ