Թբիլիսին Անդրկովկասում խաղաղապահ դառնալու պատրաստակամություն է հայտնել․ հանդիպում՝ ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

456

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է Regnum-ը:

Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ քննարկումը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ է եղել, և որ, ըստ Ղարիբաշվիլիի, Վրաստանի հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է։

Վրաստանի վարչապետը նաև հայտարարել է Անդրկովկասում խաղաղապահ լինելու՝ Թբիլիսիի պատրաստակամության մասին, ապա նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին երկրների միջև ռազմավարական գործընկերությունը խորացնելու ձգտման համար:

--00—ԼՄ