ՄԻՊ-ը ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ Պաշտպանի հայերեն և անգլերեն արտահերթ հրապարակային զեկույցը:

Յոհաննես Դաուման կարևորել է Պաշտպանի աշխատանքը, մասնավորապես՝  Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ զեկույցում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության այլ ուղղություններ: