ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սիլիկյան թաղամասում մահացու ելքով ավտովթարից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

2021 թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիս-Հարավ նոր ճանապարհին՝ դեպի Սիլիկյան թաղամաս ընթանալիս, 42-ամյա տղամարդը իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է ճամփեզրին և կողաշրջվել, ինչի արդյունքում մահացել է:

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ

Տեսանյութեր