Ադրբեջանցիները պահանջել են Ամարաս վանքի վրայից հանել հայկական դրոշը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Հասարակական

«Մաճկալաշեն համայնքի գյուղապետը և բնակիչները տեղեկացրին, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել, հասել են չեզոք գոտի, սակայն ռուսների միջամտությամբ հետ են վերադարձել»,- այս մասին 24News-ին ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:

«Այս պահին առաջխաղացում չկա, բայց նմանատիպ գործողությունների թշնամին հաճախակի է դիմում: Ադրբեջանցիները պատճառաբանել են, որ պետք է Ամարասի վանքից վրայից հանվի հայկական դրոշը, այլ տեղեկություններ չունեմ»,- նշեց նա:

24News-ը զրուցեց նաև համանուն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, նա նշեց, որ իր տեղեկություններով Ամարասի վանքի վրայից հանել են հայկական դրոշը:

--00--ԿԿ

Տեսանյութեր