Արմեն Ջիգարխանյանի թատրոնը փոխել է անվանումը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22,  24News

թատրոն

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործած Մոսկվայի դրամատիկական թատրոնը փոխել է անվանունը: Այն այժմ կոչվում է «Արմեն Ջիգարխանյանի պրոգրես բեմ»։ Այս մասին «ՏԱՍՍ»-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը։

Գլխավորն Արմեն Ջիգարխանյանի անունը պահպանելն է, նշել է գեղարվեստական ղեկավարը՝ հավելելով, որ անվանման մեջ հայտնվել է «առաջընթաց» բառը՝ կինոթատրոնի անվանումը, որի շենքում գտնվում է թատրոնը։

«Ինչո՞ւ «Պրոգրես»։ Կար «Պրոգրես» կինոթատրոն, որը ժամանակին ամենաառաջավորն էր։ 25 տարի է անցել, մենք որոշել ենք վերադարձնել հենց այդ առաջընթացը, քանի որ մենք ևս ցանկանում ենք առաջընթաց ունենալ, և կունենանք»,- հայտարարել է Գազարովը։

  --00—ՄՀ

Տեսանյութեր