Թալանել են Մարինե Մանուչարյանի մեքենան ու տարել են լափթոփը. «Ադեկվադ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

մեքենա

«Քիչ առաջ ընկերուհուս՝ Մարինե Մանուչարյանի հետ քաղաքի կենտրոնում էինք շրջում. մեքենան հենց կենտրոնում էր կայանել։ Մի կես ժամ անց հետ եկավ, պարզվեց՝ օրը ցերեկով մեքենան թալանել են». ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանը:

Նա նշել է.

«Կենտրոնում։ Բոլորի աչքի առաջ։ ՀՀ ոստիկանություն, իմաստ ունի գողացված նոթբուքը հետ բերելու հույս ունենալ, թե գռազ գանք, որ անվերադարձ ա»։

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը նույնպես գրառում է կատարել՝ տեղեկացնելով. «Ադեկվադի հետ կապված «զուգադիպությունները» շարունակվում են: Քիչ առաջ թալանել են Մանուչարյանի մեքենան ու տարել են վերջինիս լափթոփը:

Հիշեցնեմ, որ ժամեր առաջ ոստիկանություն էր հրավիրվել Արթուր Դանիելյանը:

Հիշեցնեմ, որ Արթուրը նախօրեին արգելափակվել էր ֆեյսբուքում: Ի դեպ, նաև մեր Դավիթ Բաղդասարյանը արդեն 3րդ պրոֆիլն է բացել նույն արգելափակման պատճառով:

Հիշեցնեմ, որ այս զարմանալիագույն զուգադիպությունները տեղ են գտնում անմիջապես այն բանից հետո, երբ Արթուրը բավականին հակիրճ պատմեց Նիկոլի մոսկովյան կապերի ու էդ կապերի հետ աֆիլացված «փրկիչների» մասին:

Իհարկե, չի կարելի բացառել «զուգադիպությունները» ու շատերը կասեն, որ  Մարինեի լափթոփը ինչ-որ շարքային գողցող է թռցրել, կվառտալի միլիցեքը լրիվ պատահաբար էսօր են տեսել Արթուրի 15 օրվա ստատուսը, Դավիթն էլ սաղ օրը ռասսիստական արտահայտություններ ա երևի գրում: Կրկնում եմ, բացառել չի կարելի:

Այ, եթե չբացառվի նաև էն հավանականությունը, որ ինչ-որ պոռնիկի ծնունդներ իրանց արևի որոշել են այ սենց տափուկավարի քայլերով լռեցնել մեզ, թող մեզնից նեղացող չլինի»:

--00--ԱԹ