ԻԻՀ Իսլամական խորհրդարանի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ խոսնակին՝ ՀՀ անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ՀՀ ԻԻՀ

ԻԻՀ Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

«Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը հայտնելու իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

Հուսով եմ՝ համատեղ ջանքերի լույսի ներքո տարբեր ոլորտներում, հատկապես՝ միջխորհրդարանական ոլորտում համագործակցության ամրապնդման ականատեսը լինել:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը եւ ԱԺ հարգարժան պատգամավորներին քաջառողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ հարեւան եւ բարեկամ ժողովրդին ու Կառավարությանը՝ բարգավաճում»,- նշված է Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում:

--00--ԱԹ

Տեսանյութեր