Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

կալանավայր

«Հրապարակ»-ը գրում է.

«Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ․ կալանավորների մեծ մասը սպասումներ է ունեցել, որ անկախության 30-ամյակին համաներում կհայտարարվի: Ավանդույթի համաձայն, այդ օրը և հատկապես հոբելյանական տարիներին դա արվել է, և շատ դատապարտյալներ դրանից շահել են, ինչն այս տարի տեղի չունեցավ:

Բանն այն է, որ այստեղ ևս իրավիճակ է փոխվել, եթե նախկինում քաղաքական իշխանությունը համաներումը սեփական շահին էր ծառայեցնում եւ գործարք առաջարկում կալանավորված հեղինակություններին՝ համաներվելու դեպքում իշխանության շահը պաշտպանել, ընտրություններին հօգուտ իշխանության աշխատել, այժմ դրա կարիքը չկա: Իսկ պատերազմից հետո էլ կալանավորների մեծ մասը Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին դեմ է: Մանավանդ հեղինակությունների շրջանում տաբու է դրված` հող ու զոհ տվածների կողքին կանգնելու առումով»:

--00--ԱԹ

Տեսանյութեր