ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու …
Հիմնականում այն ուսուցիչները, որոնք պլանավորում են փոքրիկներ ունենալ և չեն պատվաստվելու…
Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել …
Դպրոց կա, միանգամից 5֊10 ուսուցիչ դիմում կգրի …
Գործատուին եք տուգանելու՞: Է տուգանե՛ք , փակե՛ք բոլոր աշխատող կառույցները և երկիրը հասցրեք վերջնական կործանման …
Մենակ պատկերացնել, թե մի դպրոցից 5 ուսուցիչ կրճատվի, այն պարագայում, որ այսօր մանկավարժության դեֆիցիտ է, արդեն աղետալի է …
Սա հակապատվաստումային քարոզ չի, այլ սպասվելիք վտանգի տեղեկացման գրառում …
Հետո չասեք չգիտեինք…»։
--00—ԼՄ