Նիկոլ Փաշինյանը Դավոսում կմասնակցի միջազգային տնտեսական համաժողովի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-25-ը կմասնակցի  Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովին։ Այդ մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Համաժողովի թեման է «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»: