Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը քննարկել են իրավիճակը Կովկասում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23,  24News

թուրք

ԱՄՆ Սպիտակ տանը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպումը:  Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առչնվող առանցքային հարցեր, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում, Աֆղանստանում, ինչպես նաև Միջերկրական ծովում տիրող իրավիճակը: 

Առանձին քննարկվել է նաև 44-օրյա պատերազմից հետո Կովկասի վերջին իրադարձությունները և ընդհանուր վիճակը:  Ընդգծվել է բազմակողմանի ջանքերի շարունակության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար: 

Հանդիպման ավարտից հետո Սպիտակ տան ազգային անվտանգության խորհդի խոսնակը հայտարարութուն է տարածել, որտեղ ասվել է. 

«Քալընն ու Սալիվանը համաձայնության են հասել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար երկխոսության շարունակությունը կարևոր նշանակություն ունի»։

--00—ՄՀ

Տեսանյութեր