ԿԺԴՀ վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Քաղաքական

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Կիմ Տոկ Հունը սեպտեմբերի 21-ին շնորհավորական հեռագիր է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ: Այս մասին գրում է dprktoday.com կայքը:

Կորեայի վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ երկրներն էլ ավելի մեծ առաջընթաց կգրանցեն հարաբերությունների զարգացման գործում:

--00--ԿԿ