Արագածոտնի չորս համայնքում հունվարի 17-ին կիրականացվի վթարային ջրանջատում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

«Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 17-ի ժամը 10:00-22:00 կդադարեցնի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին և  Օշական (ձախ ափ) գյուղերի ջրամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ հավելելով, որ այն հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: