Թուրքիայի քրդամետ կուսակցության 4 պատգամավորի կարող են զրկել անձեռնմխելիությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 4 պատգամավոր հնարավոր է զրկվեն պատգամավորական անձեռնխելիությունից։  Այդ ցուցակում են Դիարբեքիրը ներկայացնող պատգամավոր Դերսիմ Դաղը, Մուսա Ֆարիսօղուլարը, Ռեմզիյե Թոսունը և Էբրու Գյունայը։

Իչպես հայտնում է Էրմենիհաբերը, պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով  Թուրքիայի խորհրդարան սահմանադրական և արդարադատության հանձնաժողով է ներկայացվել 11 միջնորդություն։ 

Հիշեցնենք, որ Դիարբեքիրի դատախազությունը HDP-ի հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: