Հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս կամ զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

զինվոր

Սեպտեմբեր 23-ի դրությամբ ներկայացվել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվություն։
  
Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։   

Այսպիսով, Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4439-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/38p9RIN։  

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: 

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Մանրամասները՝ այստեղ։

--00—ԼՄ