Միքայել Մելքումյանը չի համակերպվում. ինչո՞ւ Վահե Էնֆիաջյանը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չի կարողանում համակեպվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անարդար որոշման հետ: Ծառուկյանը Մելքումյանի փոխարեն՝ ԱԺ նախագահություն գործուղեց Վահե Էնֆիաջյանին:

Սակայն Մելքումյանը հասկանում է, որ Ծառուկյանը ուղղակի կատարել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, քանի որ Փաշինյանին պետք չի եղել, որ նախագահությունում որևէ բանիմաց ու փորձառու մարդ լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: