Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելը պետք է տարանջատել Արցախի խնդրից. ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

«Ե՛վ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո մենք խոսել ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջան բացելու և կայունություն ապահովելու մասին»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այդ տրամաբանության շրջանակներում պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական։ Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելը պետք է տարանջատել Արցախի խնդրից», - նշեց ԱԽ քարտուղարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ