Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը. Ղազինյան

 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ղազինյան

Բազմիցս հայտարարել եմ, որ բացի հոկտեմբերի 19-ից, Ռուսաստանը ևս երկու անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Այսօր փաստորեն հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը:

Նա համաձայնվել է պատերազմը կանգնեցնել միայն Շուշին ադրբեջանին հանձնելուց հետո՝ զոհաբերելով հազարավոր հայ մարդկային կյանքեր և թշնամուն հանձնելով Հադրութը, Կովսականն ու Սանասարը, Շուռնուխն ու Որոտանը, Գորիս - Կապան ավտոճանապարհը

Մինչ այժմ հնչած միակ հոդաբաշխ բացատրությունը եղել է «ինձ կասեին ԴԱՎԱՃԱՆ» արտահայտությունը:

ԴԱՎԱՃԱՆԸ պոզով-պոչով կենդանի է՞»,-գրել է նա:

--00—ԼՄ