Կապանում մատուցողը դանակահարել է հաճախորդին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

դանակ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 09։15-ին, ոստիկանության Կապանի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դդմաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ։

Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 02.00-ի սահմանում, Կապանի ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ռեստորանային համալիրի 30-ամյա մատուցողը դանակահարել էր 37-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 30-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն։

--00—ԼՄ