ՀՀ ԱՆ տեղակալները ծանոթացել են Արմավիրի և Մեծամորի ԲԿ-ների կարողություններին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

14

Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանը և Արմեն Նազարյանն այցելել են Արմավիրի մարզ՝ ծանոթանալու տեղի բժշկական կազմակերպությունների կարողություններին, վերջին շրջանում կատարված բարեփոխումներին և ծրագրերին:
 
Փոխնախարարները շրջել են Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում, հետաքրքրվել առկա խնդիրներով, մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանի և ԲԿ-ների տնօրենների հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցերը:
 
Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների տնօրենները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, նաև նշել, որ մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն ընթանում են բավականին հաջող` գրանցելով տեսանելի աճ:

--00—ԼՄ

Տեսանյութեր