Հափշտակության դեպք՝ տեղահանվածներին հյուրատներում տեղավորելիս․ քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ահ

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդականի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն մասնակցելու անթույլատրելիության օրենսդրական պահանջների խախտմամբ իր կնոջ մոր անվամբ ՍՊ ընկերության գործունեությանը մասնակցելու, կառավարելու և ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու նշյալ ընկերության միջև կնքված 2021թ. փետրվար ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրում մատուցված ծառայությունների մասին կեղծ տեղեկություններ ներկայացվելու, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան պաշտոնատար անձի /անձանց/ կողմից գործընթացի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու հետևանքով խարդախությամբ հափշտակելու և պաշտոնական անփութությամբ պետությանն ընդհանուր 15.364.800 դրամ գումարի առանձնապես խոշոր չափ կազմող էական գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Արցախի ՔԿ-ից հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

--00—ԼՄ