Մանվել Գրիգորյանը սկսել է դատական հայցեր ներկայացնել լրատ­վամիջոցների դեմ․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

«ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որ տարեվերջին կալան­քից ազատվեց, սկսել է ակտիվ կերպով դատական հայցեր ներկայացնել լրատ­վամիջոցների դեմ՝ իր պատվի ու արժա­նապատվության հետ կապված: 

Ավելին՝ նախկին պատգամավորը լրատվամի­ջոցից գումար է պահանջել: Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի հունվարի 15-ին Մանվել Գրիգորյանը հայց է ներ­կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Maxinfo.am լրատվական կայքի՝ պահանջելով պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուց­ման համար իրեն փոխհատուցել 3 մլն դրամ: 

«Ժողովուրդ» օրաթերթը փոր­ձեց կապ հաստատել լրատվական կայ­քի ղեկավարության հետ, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն»,-գրում է թերթը:  

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։