Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ բախվել են 26-ամյա և 32-ամյա վարորդների մեքենաները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Հունվարի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։30-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում բախվել են Մարալիկ քաղաքի բնակչի՝ 32-ամյա Սերգո Ղուկասյանի վարած ВАЗ 211440 մակնիշի 35 ZT 461 համարանիշի մեքենան և Գյումրի քաղաքի բնակչի՝ 26-ամյա Հովհաննես Մանուկյանի վարած Mercedes Benz CLՏ 550 մակնիշի 66 AR 606 համարանիշի ավտոմեքենան։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից մեկը և նրա ուղևորը՝ 30-ամյա Անի Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարները, ովքեր վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Անիի բաժնի հատուկ պահնպանվող տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: