Նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրադրությունը ապակայունացնելու գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

․

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանային իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից իրադրությունը ապակայունացնելուն միտված գործողությունների մասին: 

Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման նախաձեռնություններին և շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:  

Քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ ընթացող ծրագրերը՝ հնարավորության դեպքում նախաձեռնելով փոխգործակցության նոր ուղղություններ: 

--00--ԱՀ