Ալեքսանդր Լապշինը առաջիկա 2 ամիսների ընթացքում կապրի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Ռուսաստանի, Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ժամանել է Երևան:

«Վայրէջք եմ կատարել Երևանում: Տեղավորվել եմ շքեղ բնակարանում հենց քաղաքի կենտրոնում: Առջևում գրեթե 2 ամիս Հայաստանում և բազմաթիվ ծրագրեր», – գրել է Լապշինը:

Թե կոնկրետ ինչ ծրագրերով է Լապշինը եկել Հայաստան, դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինը Արցախ այցելելու համար Ադրբեջանի պահանջով ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին և Բաքվին արտահանձնվել 2017 թվականի փետրվարի 7-ին: