Միշտ ունեցել եմ Քյավառի գրանցում, Գավառ բառը ինձ դուր չի գալիս, հուսով եմ՝ շուտով կփոխենք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Արզաքանցյան

Հայրենի Գեղարքունիքի անվտանգությունը մտահոգել է Տիգրան Արզաքանցյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշել է՝ ամենամեծ խնդիրն այն է, որ ժողովուրդն իր անվտանգության երաշխիքը չի զգում:

«Ընդդիմության աշխատանքը ես չեմ տեսնում, պետք է իրական ընդդիմություն լինի, որ կարողանա գործող իշխանության հետ գործերը տանի առաջ»,- ասել է նա՝ համագործակցության կոչ անելով:

Արզաքանցյանը չի պատրաստվում լքել հայրենիքը, միշտ, եթե անգամ լքել է, միայն գործնական նպատակով:

«Ես միշտ ունեցել եմ Քյավառի գրանցում, տենց էլ մնացել է՝ Անդրանիկի 20 հասցեում։ Մի անգամ չեմ փոխել ծննդավայրս, ապրում եմ Քյավառում, Գավառ բառը ինձ դուր չի գալիս, հուսով եմ շուտով կփոխենք»։

--00--ԱԹ

Տեսանյութեր