ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ավելացել է 822-ով՝ նախորդ օրվա 828-ի դիմաց՝ հասնելով 203.095-ի: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Արդեն հինգերորդ օրն անընդմեջ մահվան դեպքերի թիվը գերազանցում է 800-ը. վերջին անգամ նման ցուցանիշ արձանագրվել է օգոստոսի կեսերին:
Օգոստոսի 14-ից ի վեր երկրում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 22 000 դեպք. ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7 398 415-ի:
Այժմ երկրում հիվանդ է 604 387 մարդ: Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն ավելացել է 16.325-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 6 590 933 է
--00--ԱԹ