Աշխատանքային օրենսդրության խախտումների մեծ մասը վերաբերում է վերջնահաշվարկի խնդրին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

քննարկում

Սեպտեմբերի 22-ին Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովի ժամանակ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով 2021 թ․ հուլիսի 1-ից Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները:

Ի. Հակոբյանը հրապարակել է նաև 2021 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վիճակագրությունը։

Ըստ այդմ՝ այս տարվա 8 ամիսների ընթացքում հարուցվել է՝

  • 241 վարչական վարույթ,
  • 177-ը դիմումի հիման վրա։

Վարչական վարույթների արդյունքում ընդունվել է 54 վարչական ակտ, տրվել են խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագրեր։

Հարուցված վարչական վարույթներից 105-ը կարճվել է, որից 50-ը՝ դիմումից հրաժարվելու հիմքով։

Ստացված 177 դիմում-բողոքներից՝

  • 2-ը՝ աշխատողների առողջության պահպանմանը և անվտանգության ապահովմանը,
  • 175-ը՝ վերաբերել են աշխատանքային օրենսդրության խախտումներին, որից՝
  • 98-ը վերաբերել է օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկ չկատարելուն և օրենքով սահմանված ժամկետներում աշխատավարձը չվճարելուն,
  • 38-ը՝ աշխատանքային պայմանագրերի լուծման կարգը չպահպանելուն,
  • 39-ը՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների խախտումներին։

Դիմումից հրաժարվելու հիմքով կարճված վարչական վարույթները կազմում են դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթների ավելի քան 28 %-ը։

ԱԱՏՄ վարչության պետի խոսքով՝ 2021 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են 48 տնտեսվարող սուբյեկտներ.

• հրապարակվել է 20 հանձնարարագիր,

• ավարտվել է 16 թեմատիկ ստուգում,

• կազմվել է 11 ստուգման ակտ և տրվել է 11 կարգադրագիր` խախտումների և թերությունների վերացման մասին,

• տրվել է 5 տեղեկանք,

• ընթացքի մեջ է 4 թեմատիկ ստուգում։

--00--ԱԹ