Անկարայի գործարաններից մեկում բռնկված հրդեհից 5 սիրիացի է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Թուրքական diken.com.tr կայքը գրում է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որի ժամանակ  մահացել է 5 բանվոր։ Ըստ աղբյուրի՝ մահացածները սիրիացի ներգաղթյալներ են։

Ուշ երեկոյան բռնկված հրդեհի պատճառը դեռևս անհայտ է․ այն  ամբողջությամբ մարվել է միայն առավոտյան: 

Ի դեպ, Թուրքիայում աշխատավորների մահվան չափազանց բարձր ցուցանիշ կա։ 2017 թվականի միայն առաջին վեցամսյակում երկրում  մահացել է 741 աշխատավոր: Աշխատավորների մահվան հիմնական պատճառները հանքավայրերում տեղի ունեցած փլուզումները, աշխատավորների առողջությանը վնաս հասցնող ծանր աշխատանքային պայմանները և ճանապարհատրանսպոտային պատահարներն են: Ծանր աշխատանքային պայմանների պատճառով մահացած գաղթական աշխատավորների 62 տոկոսը սիրիացիներ են: