Ղալումյանը Տավուշում համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

Ղալումյան

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 25-ին մի շարք որոշումներ է ստորագրել, որոնցով մի քանի համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել:

Մասնավորապես`Կամո Շահալուի Շահինյանը 2021 թվականի սեպտեմբերի 25-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի Կիրանց համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Լորիկ Արմավիրի Բադիրյանը նշանակվել է Վազաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Թաթուլ Միշայի Թելոյանը նշանակվել է Սևքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Արթուր Աշոտի Ղազարյանը նշանակվել է Գետահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

 --00—ՄՀ