59-ամյա վարորդը 01-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

վթար

Սեպտեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Մ․-ն Արշակունյաց պողոտայում «Կառավելլ» ռեստորանային համալիրի հարևանությամբ իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Անահիտ Ղ․-ին, ում ամբողջական տվյալները պարզվում են։ Այս մասին  հայտնում է shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Հ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

 --00—ՄՀ

Տեսանյութեր