Կառավարությունը ջրային ռեսուրսները խնայելու մասին որոշում կայացրեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Կառավարությունը հաստատեց «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը», որը համապատասխան օրենսդրական հենք կստեղծի ջրային ռեսուրսների բնագավառում ջրախնայող արդիական տեխնոլոգիաների ներդրման համար: Այդ մասին որոշումը գործադիրն ընդունեց այսօր՝ հունվարի 17-ին, կայացած նիստի ժամանակ։

Հայեցակարգը հիմք կհանդիսանա շտկելու տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների վերականգնման համար՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները,մ արդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը: