Լևոն Արոնյանը հաղթեց Վլադիսլավ Արտեմիևին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Սպորտ

Արագ շախմատի Champions Chess Tour Finals-ի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւի հետ։ Հայ գրոսմայստերը չորս պարտիայում առավելության հասավ 2,5։1,5 հաշվով (2 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն)։

Առաջին տուրում Լեւոն Արոնյանը «արմագեդոնում» պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։ Հիմնական չորս պարտիաներից հետո գրանցվել էր ոչ ոքի՝ 2։2, կայծակնային խաղի երկու պարտիայից հետո՝ 1։1։