Քաղաքացին զանգել է ԱԻն, սպառնացել ինքնասպան լինել, եթե հոգեբանն իրենց տուն չգնա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Հունվարի 17-ին՝ ժամը 01:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի 81-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Ա. Ե.-ն գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: