Ես ու Նիկոլը չէինք կարողանում տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Աժ նիստի՝ իր ելույթի ժամանակ, նշել է, որ իրավական ոլորտում այսօր էլ նույն պրակտիկան շարունակվում է, ինչ նախորդ իշխանությունների օրոք էր:

«Նախաքննության մարմնի կողմից արգելքներ կան։ Այն ժամանակ հիմնավորվում էր, որ պատգամավորը իրավունք չունի քննիչի կողմից տեսակցության արգելք ունեցող մարդուն տեսակցել, նույն պրակտիկան շարունավում է։ Այս հիմնավորման հիման վրա ես, Նիկոլը չէինք կարում Ժիրայր Սեֆիլյանին տեսնել, հիմա նույն հիմնավորումը գործում է։ Սա ի՞նչ է նշանակում, այս ի՞նչ եք անում», - ասել է ԼՀԿ պատգամավորը: