Սահմանամերձ գոտիներում կառուցվել են հրթիռահրետանային սպառազինության նոր պահեստներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Հատուկ ժամանակաշրջանի համար, ըստ օպերացիոն ուղղությունների, զինամթերքի և օպերատիվ ռազմավարական պաշարների ապակենտրոնացման, պահեստավորման նպատակով սահմանամերձ գոտիներում կառուցվել են հրթիռահրետանային սպառազինության՝ հատուկ համակարգերով կահավորված պահեստներ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի աշխատակազմի լրատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը՝ վկայակոչելով «Զինուժ»-ին:

Պահեստի առկայությամբ հնարավորություն է ստեղծվել կրճատել զինամթերքի մատակարարման ժամանակահատվածը՝ ստեղծելով մարտի վարման համար բավականաչափ չափաքանակներ:

Պահեստի կառուցման տեղանքի ընտրությունը և կից իրականացված ինժեներական աշխատանքները լիիրավ ապահովում են քողարկումն ու անվտանգությունը: Զինամթերքի դարսակավորում պահեստում իրականացված է ըստ ուղղությունների բաշխվածության, որը եւս նախատեսված է մատակարարման ժամանակահատվածի կրճատման համար: