Գործադիրը պարզեցված ընթացակարգեր է սահմանում ԱԱՀ-ի մասով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Կառավարությունը պարզեցված ընթացակարգ կիրառելու համար սահմանված՝ ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի չափանիշը առնվազն 95 տոկոսի փոխարեն սահմանեց առնվազն 90 տոկոս:

Նախագծի նպատակն է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառության շրջանակի ընդլայնումը: