19-ամյա Գառնիկ Չոլակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Սպորտ

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը. Գառնիկ Չոլակյանը դարձել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: 

Հայաստանը ներկայացնող 19-ամյա ծանրորդը մինչև 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 (100+130) արդյունքով նվաճել ոսկե մեդալ՝ գերազանցելով երկու թուրք մրցակիցների:

Չոլակյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրել է 95 կգ, երկրորդ մոտեցմամբ պոկել 100 կգ և նվաճել փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժության առաջին մոտեցմամբ հայ ծանրորդը գլխավերևում պահել է 125 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ հրել 130 կգ և ապահովել երկամարտի ոսկե մեդալը: 

Գառնիկ Չոլակյանը հրաժարվել է երրորդ մոտեցումից՝ նվաճելով այս վարժության փոքր ոսկե մեդալը:

--0--ԿԿ