Բնապահպանական վճարների նոր կարգ՝ մեքենայի տեխնիկական զննության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Կառավարությունը հաստատեց ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին փոփոխությունները։

Այսօր՝ հունվարի 17-ին, հերթական նիստի ժամանակ կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը

ա) առաջին տեխնիկական զննություն անցնելու դեպքում վճարվում է մինչև առաջին  տեխնիկական զննությունը, իսկ տարեկան տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև տարեկան տեխնիկական զննությունը,

բ) երկու հարկային տարվա ընթացքում մեկ տեխնիկական զննություն անցնելու դեպքում` բնապահպանական հարկի տարեկան գումարի կրկնապատիկի չափով վճարվում է մինչև յուրաքանչյուր տեխնիկական զննությունը: