Կրակոցներ՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. երիտասարդ աղջիկ է մահացել, կա 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

14

Սեպտեմբերի 28-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել, գրում է shamshyan.com-ը:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, թիվ 8  հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ աղջիկը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։ 

Մանրամասները՝ քիչ ուշ։ 

--00—ԼՄ