Թբիլիսիի բնակելի շենքի պայթյունից 4 մարդ է զոհվել․ մահացածների թվում հայեր չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում հունվարի 16-ին  գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի արդյունքում գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։

Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական դեպքի առիթով և իր զորակցությունն է հայտնում զոհերի հարազատներին ու վրացի բարեկամ ժողովրդին»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Մեծ Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկում տեղի ունեցած պայթյունի հետևանքովշենքերից մեկի պայթյունից չորս մարդ զոհվել է, վեցը վիրավորվել: