Արարատի մարզում 26-ամյա վարորդը Ford Focus-ով տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

հասարակական

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Զոհրաբ Մ-ն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Կանաչուտ-Դեղձուտ գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել մասամբ ճանապարհի երթևեկելի գոտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Զոհրաբ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։  

--0--ԿԿ