Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով 4 մարդ է զոհվել:

Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին՝ մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: